«Հանգչե՛ք խաղաղությամբ, Ավետիսյանների՛ ընտանիք»,- գրել է Յուրա Մովսիսյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում:

«Աշխարհում յուրաքանչյուր հայի պարտականությունն է օգնել և պաշտպանել փոքր հրեշտակ Սերյոժա Ավետիսյանին: Մեր Գյումրի քաղաքը շատ վատ օրեր է տեսել և շատ ու շատ մարտահրավերների է բախվել, բայց դա է մեզ ավելի ուժեղ դարձրել: Եկե՛ք բոլորս մեր ներդրումն ունենանք և մասնակցենք այս խոչընդոտները հաղթահարելուն: Մենք՝ հայերս, անպարտելի ենք, երբ միասնական ենք: Աստված օրհնի ձեզ»,- գրել է ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում. սպանվել է միևնույն ընտանիքի 6 անդամ։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել միայն 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը։ Փոքրիկը գլխուղեղի սնուցման լուրջ խանգարումներ է ստացել, բժիշկները պայքարում են երեխայի վիճակի կայունացման համար: 

Յուրա Մովսիսյան՝ ֆեյսբուք