«Ժամանակ» թերթը գրում է.
«Հունվարի 18-ին Վայք քաղաքում նախատեսված է քաղաքապետի ընտրություն:
Հիշեցնենք, որ Վայքի քաղաքապետի լիազորությունները վաղաժամ դադարեցվեցին, երբ քաղաքապետ Հարություն Սարգսյանը վարչապետի որոշմամբ նշանակվեց Վայոց ձորի մարզպետ: Դրանից հետո Վայքի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վասիլ Ասլանյանը, որը մարզպետի աներձագն է:
Քաղաքապետի պաշտոնի համար թեկնածու առաջադրել է միայն իշխող Հանրապետական կուսակցությունը՝ ներկայացնելով Արագած Սաղաթելյանին: Առաջադրվել էր նաև անկուսակցական Ալեքսան Սիմոնյանը, որը ձևական թեկնածու էր ու շատ արագ էլ ինքնաբացարկ է հայտնել մրցապայքարում միայնակ թողնելով ՀՀԿ-ական թեկնածուին: Թեկնածու չեն առաջադրել ոչ ՀԱԿ-ը, ոչ «Ժառանգությունը» և ոչ էլ Վայոց ձորում մի ժամանակ իշխանություն հաստատած ԲՀԿ-ն»,- գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: