Գյումրիից ընտրված ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը մոտեցել է գյումրեցիներին ու հաղորդեց, որ հանդիպել և իր աչքերով տեսել է Պրեմյակովին, համոզվել, որ նա ՀՀ-ում է:

Բացի այդ, նա նշել է, որ գյումրեցիները ցույց տվեցին, որ վիրավորված են, պահանջատեր են. «Մենք ունենք արդար պահանջ, մենք պահանջատեր եղել ենք և լինելու ենք։ Կուզեմ, որ հանգստությունը պահենք։ Հավատացած եղեք, որ իշխանությունը ամեն հարցում ելքեր է փնտրում, որ մեր սրտով, գյումրեցիների սրտով արդարություն բերի։ Սա բոլորիս թասիբի հարցն է»,- հավելել է նա: