«Ես ինքս անձամբ չեմ մասնակցելու ավագանու ընտրություններում, ես ունեմ ուրիշ պատասխանատվություն և պատրաստ եմ այդ պատասխանատվությունն իրացնել մինչև վերջ», այս մասին այսօր Ազատության հրապարակում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհանիսյանը և կարևորեց ընտրություններն առհասարակ.«Ես կարևորում եմ ցանկացած ընտրություն անգամ 20 տարվա մեր արատավոր հետագծով կեղծիքի կնիքը կրող ընտրությունները»:
«Քաղաքապետական ընտրությունների մասնակցությունը չի փոխարինում մեր համազգային զարթոնքը:... բայց լինելու է այդ պայքարի շարունակության ճակատներից մեկը», հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Րաֆֆի Հովհաննիսյան ասաց, որ այս ասուլիսից հետո կշարունակվի բաց քաղաքացիական ժողովը, որը կվարեն «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ու «Ժառանգության» անդամ Դավիթ Սանասարյանը:
Նա ասաց նաև, որ վաղը նախատեսվում է հանրահավաք Ազատության հրապարակում: