Վաղը Ազատության հրապարակում հրավիրվելիք հանրահավաքին «Ժառանգություն» կուսակցության առաջնոր և նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհհանիսյանը կհրապարակի իր առաջարկները ուղղված Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:
Այս մասին Րաֆֆի Հովհաննիսյան ասաց այսօր Ազատության հրապարակում՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Հիմա, ոչ մի բան սեղանին դրված չկա, ես պատրաստ եմ այսքանից հետո նորից նստել, լսել առաջարկներ: Ես կասպասեմ վաղը՝ ժամը 6-ին մեր երկրի հիմնախնդիրը լուծելու մղումով հրապարակավ կներակացնեմ մեր մոտեցումները և ծրարով կներկայացեք մեր մոտեցումները», հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: