Ուկրաինայի ծայրահեղական կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոն Գերագույն ռադայի նիստի ժամանակ Ուկրաինայի ազգային բանկի ղեկավար Վալերիա Գոնտարյովայի վրա դոլարի թղթադրամներ է նետել, փոխանցում է lenta-ն:

«Ես ժողովրդական պատգամավոր չեմ, այդ պատճառով դեռ սովոր չեմ այդ կրկեսին»,- Լյաշկոյի արարքը մեկնաբանել է Գոնտարյովան:

Խորհրդարանի խոսնակը նշել է, որ մտադիր է ստուգել, թե արդյոք թղթադրամներն իսկական են: Այն դեպքում, եթե դրանք կեղծ լինեն, պատգամավորը կարող է պատասխանատվության ենթարկվել:

Լյաշկոյի արարքի պատճառը Գոնտարյովայի խնդրանքն է եղել, որն ավելի վաղ հնչել է Ռադայի նիստի ժամանակ: Ազգային բանկի ղեկավարը դիմել է խորհրդարանականներին՝ իր աշխատավարձը բարձրացնելու խնդրանքով: