Արգենտինական Ռոսարիո քաղաքում մտադիր են բացել թանգարան, որտեղ ցուցադրությունների մեծ մասը կվերաբերվի «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի հարձակվող Լիոնել Մեսսին: Գրում է Интерфакс-ը:

Ֆուլտբոլիստը ծնվել է Ռոսարիոյում: Նրա ընտանիքը համաձայնել է Մեսսիի որոշ իրեր հանձնել թանգարանին:

Մեսսիից բացի, թանգարանում կցուցադրվեն նաև այդ քաղաքի մեկ այլ ֆուտբոլիստի` «Ռեալ» ակումբի խաղացող Անխել դի Մարիի իրերը: