««ՉԻ» տեղեկություններով՝ եկող շաբաթ Ազգային ժողովում հանձնաժողովների մակարդակով տեղի կունենա աշխատանքային փակ քննարկում, որի ժամանակ կխոսվի Գյումրիում վերջին իրադարձությունների մասին և կքննարկվի սպանության մեջ մեղադրվող զինծառայող Վալերի Պերմյակովի զործի քննությունը հայկական իրավապահ մարմիններին հանձնելու հարցը:
Նկատենք, որ փակ քննարկումը լինելու է Ազգային ժողովի պետաիրավական, արտաքին հարաբերությունննրի, ինչպես նաև պաշտպանության, ազգային անվտանզության և ներքին գործերի մշտական հանձնաժողովների համատեղությամբ: Մեր տեղեկությունների համաձայն՝ քննարկմանը ներկա կգտնվեն նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ներկայացուցիչներ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ»,- գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: