Նորընտիր Հռոմի պապ Ֆրանցիսկ I-ը եկել է այն եզրահանգման, որ Վատիկանում իր նստավայրը չափազանց մեծ է և խնդրել է կրճատել իրեն հատկացված սենյակների թիվը: Գրում է Интерфакс-ը`հղում անելով իտալական «Ստամբա» պարբերականին:
Նստավայրում շրջելիս` Հռոմի պապը բացականչեց. «Այստեղ 300 մարդու համար բավական տեղ կա»: Նա խնդրեց, որ իր բնակարանը լինի ավելի հասարակ և ոչ այդքան մեծ:
Բացի այդ, Ֆրանցիսկին չի գոհացրել նաև գահը, որը տեղադրված է Վատիկանի Կլեմենտինայն սրահում: Հռոմի պապը խնդրեց, որ այն փոխարինեն հասարակ բազկաթոռով:
Պարբերականը նշում է, որ այդ նորամուծությունները թույլ են տալիս Հռոմի պապին հեշտացնել իր կյանքը և ավելի մոտ լինել հավատացյալներին: