Ռուս երգիչ Յոսիֆ Կոբզոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին 1804 թ. քարտեզ է նվիրել: Քարտեզում Ղրիմը պատկերված է Ռուսական կայսրության կազմում, գրում է Ria Novosti-ն:

«Մի օր Ավստրիայում հնավաճառի խանութ մտա և տեսա 1804-ով թվագրված քարտեզը, որտեղ Ղրիմը շատ հստակորեն պատկերված է Ռուսական կայսրության կազմում: Ես այն նվիրել եմ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին»,- նշել է Կոբզոնը: