Ռուս հաղորդավար Անդրեյ Մալախովը Հայաստանում է: Նա այս պահին գտնվում է Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում, որտեղ էլ ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում Գյումրիի սպանդից փրկված Սերյոժա Ավետիսյանը:

Այս մասին Yerevannews-ին հայտնեց Առողջապահության նախարարության մամուլի պատասխանատու Անահիտ Հայթայանը: «Այեցելել է հիվանդանոց, իհարկե հանդիպումը մենք չենք կազմակերպել, բայց այցելել է », – նշեց նա:

Հիշեցնենք, որ Գյումրիի բնակչուհին բաց նամակ էր հղել Անդրեյ Մալախովին, որտեղ հարց էր բարձրացրել, թե ինչու վերջինս չի անդրադառնում այդ դեպքերին: