Արդեն մեկ շաբաթ է բոլոր լրատվամիջոցները քննարկում են Իրինա Շեյքի և Կրիշտիանու Ռոնալդուի բաժանման մասին լուրերը:
Նման լուրեր տարածվեցին այն բանից հետո, երբ ֆուտբոլիստը ներկա չէր սուպերմոդելի ծննդյան տարեդարձին, որը նա անցկացրել է Մալդիվյան կղզիներում, իսկ «Ոսկե գնդակը» ստանալուց հետո շնորհակալական խոսքում չէր նշել ռուս մոդելի անունը։
Այնուհետև հայտնի դարձավ, որ Իրինան հրաժարվել է մասնակցել Ռոնալդուի մայրիկի ծննդյան երեկույթին, եւ հենց սա էր զույգի բաժանման պատճառը:
Իսկ այսօր US Weekly-ն հայտնել է, որ Իրինա Շեյքի ներկայացուցիչը հաստատել է հայտնի աստղերի բաժանման փաստը.
«Մենք հաստատում ենք, որ հինգը տարի միասին անցկացնելուց հետո Իրինա Շեյքը բաժանվել է Կրիշտիանու Ռոնալդուից: Նա այս ամբողջ շրջանում մտերմիկ հարաբերություններ է ունեցել նրա հարազատների հետ: Իրինայի կամ Ռոնալդուի ընտանիքների մասին բացասական լուրերը չեն համապատասխանում իրականությանը և չեն հանդիսանում նրանց բաժանման պատճառը»,- հայտնել է աղբյուրը: