Ամերիկացի ռեփեր Jay-Z-ն իր և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ընկերության մասին երգ է կատարել: Գրում է Huffington Post-ը:

Ռեփերը գրել է Քենդրիկ Լամարի « B-tch Don't Kill My Vibe» կոմպոզիցիայի ռեմիքս տարբերակը: Երգում ռեփերը նշում է, որ Սպիտակ Տանը ինքն իրեն զգում է, ինչպես իր տանը: Երգում շոշափվում է նաև Հիլարի անունը, որը ըստ երևույթին Հիլարի Քլինթոն է, որի հետ երգիչը ներկա է գտնվել Օբամայի երդման արարողությանը:

Jay-Z-ն երգի մեջ անդրադառնում է  նաև իր տիկնոջը` Բիյոնսեին: