Ռուսաստանի Շերեմետով օդանավակայանում ոստիկանությունը բռնել է մի հոգևորականի, ով մեծ չափերի թմրանյութ է փորձել տեղափոխել: Ոստիկանությունը պարզել է, որ քահանան Կոլումբիայից է: Հայր Ֆաբիո Ռիկարդո Ռոդրիգեսը ոստիկանությանը հավատացրել է, որ Ռուսաստան է եկել միսիոներական նպատակներով:
Օդնավակայանում քահանան իրեն վատ է զգացել և նրան առաջարկել են աղիքների լվացում անել:Հետո պարզվել է, որ հոգևորականը թմրանյութով լի 18 պահպանակ է կուլ տվել:
Vesti.ru-ն տեղեկացնում է, որ քահանային 10-15 տարի ազատազրկում է սպասվում:
Երբ քահանային հարցրել են, թե ինչպես է պատկերացնում իր ազատազրկումը Ռուսաստանի բանտում, վերջինս պատասխանել է, որ պատրաստվում է մեղքերի թողություն անել:Քահանան պնդում է, որ իրեն ստիպել են անել այդ քայլը: Վերջինիս տեսակցության է եկել Կոլումբիայի կոնսուլը: