««Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը երեկ մեզ ասաց, որ Գյումրիում մարդկային կուտակումներ չկան, կանգնած են միայն ոստիկանները, հերթապահություն են իրականացնում: Նա տեղեկացրեց, որ ոստիկանական կուտակումներ են նաև հյուպատոսարանի մոտ: «Սերյոժայի մահվան բոթից քարացել է քաղաքը, նաև սարսուռ է ապրում, փողոցները դատարկ են, կարծես անդորր է ամպրոպից առաջ», - ասաց Թումասյանը:

Մեր հարցին՝ բողոքի ցույց նախապատրաստվո՞ւմ է, Վահան Թումասյանը պատասխանեց, որ այս պահին քաղաքը սգում է, դեռ շոկի մեջ է, այս պահին չի հասկանում, թե ինչ է լինելու, ինչ ռեակցիա տա այս ամենին, այս պահին ռեակցիան կատարվածին մոմավառությունն է»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։