«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.

«Հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանը հայտարարել է, թե «այն դեպքում են սգո օր հայտարարում, երբ երևույթն ունենում է քաղաքական նշանակություն»։

Գալուստ Սահակյանը պիտի զգույշ լինի, որովհետև Մանվել Բադեյանն ակնհայտորեն ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնելու հայտ է ներկայացնում։ Ըստ նրա՝ ստացվում է, որ Երևան-Սոչի ինքնաթիռի աղետն, օրինակ, քաղաքական էր, իսկ ահա 2008թ. մարտի 1-ի բախումները «կենցաղային հողի վրա» էին ու որևէ քաղաքական նշանակություն չունեին։

Մի խոսքով, տարին լավ չսկսվեց Գալուստ Սահակյանի համար։ Անհեթեթությունների մրցավազքում նա առայժմ միավորներով զիջում է Մանվել Բադեյանին։ Հուսով ենք՝ հակահարվածը շատ չի ուշանա, և նա հենց այսօր որևէ առիթով կվերականգնի դիրքերը»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: