Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների շիրիմներին ծաղկեպսակ դնելու նպատակով այսօր՝ հունվարի 23-ին, Ռուսաստանի Դաշնության մի խումբ պատգամավորներ այցելել են Շիրակի գերեզմանատուն:

Պատգամավորներին ուղեկցում են ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Հայաստան ժամանած պատվիրակության կազմում են Պետդումայի պատգամավորներ Միխայիլ Կրոտովը, Բորիս Ռեզնիկը, Իգոր Լեբեդեւը, Իրինա Ռոդնինան:

Պատգամավորական խումբը Շիրակի գերեզմանատնից ուղևորվել է դեպի Գյումրիի «Պատվո բլուր» հուշահամալիր։