«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ Դիլիջանում տեղի է ունեցել Հայաստանի տնտեսական վիճակին վերաբերող փակ քննարկում` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

Մեզ հասած լուրերով՝ քննարկմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Կառավարության տնտեսական բլոկի նախարարները:

Այն փաստը, որ այս օրերին սահմանին տիրող լարվածության պայմաններում ՀՀ ղեկավարությունը տնտեսական վիճակի հետ կապված փակ քննարկում է կազմակերպում, թույլ է տալիս ենթադրել, որ իշխանությունները Հայաստանի տնտեսությունում հնարավոր զարգացումների հետ կապված լուրջ մտավախություններ ունեն, որոնք ավելի հրատապ են, քան սահմանում տիրող վիճակը»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: