Լավ երևույթ եմ նկատում: Մեր ժողովուրդը ադեկվատ վերաբերմունք է ցուցաբերում սահմանային միջադեպերի վերաբերյալ : Բացի այն, որ մեր ԶԼՄ ներկայացուցիչների կողմից է իրավիճակը ճիշտ գնահատվում, տրվում է օբյեկտիվ ինֆորմացիա, ապատեղեկատվություններին բանատեղ չեն դնում, այլև ժողովուրդն է իրավիճակը ճիշտ ընկալում: Այլևս բամբասանքներին և ապատեղեկատվություններին ուշադրություն չեն դարձնում, ինչպես ամռանը ,սկզբնական մի քանի օրերին, անցյալը տեսնելով`հավատում պաշտոնական լրահոսին, վստահում են բանակին, հոգեբանորեն կայուն են: Եթե հաշվի առնենք, որ հուլիս-օգոստոսի դեպքերի համեմատ դիվերսիոն փորձերն ու մարտերը անհամեմատ ավելի շատ են, ապա ի պատիվ ժողովրդի պետք է նշեմ, որ ունենք մեր հաղթական բանակին արժանի քաջ և ամուր թիկունք:

 

Տիգրան Մկրտչյան Ֆեյսբուք