«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Անցած 2014 թվականի դեկտեմբերին Հայաստանում առևտրի ծավալները, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, նվազել են ավելի քան 13 տոկոսով: Այսինքն՝ այս Նոր տարուն ՀՀ բնակչությունը 13 տոկոսով ավելի քիչ ապրանքներ է գնել:
Սա աննախադեպ իրավիճակ է: Նույնիսկ 2008-2009թթ. համաշխարհային ֆինանսատնտեսական Ճգնաժամի տարիներին ամանորյա առևտրի ծավալները նախորդ տարիների համեմատ եթե չէին աճում, ապա գոնե չէին նվազում: Եվ ուրեմն, կարելի է արձանագրել, որ անցած Ամանորը եղել է ՀՀ պատմության մեջ ամենահամեստը, որ անց են կացրել հայաստանցիները: Այլ կերպ ասած, սա եղել է ամենաճգնաժամային Ամանորը: Դեռ անցած տարվա նոյեմբերին մեր գործարարները կանխազգացել էին այս իրավիճակը և կտրուկ նվազեցրել էին ավանդական ամանորյա ապրանքների ներկրման ծավալները: Նշենք, որ սովորաբար դեկտեմբերին աոևտրի ծավալները կրկնակի բարձր են լինում, քան այլ ամիսներին, այսինքն թե մեծ և թե փոքր բիզնեսի համար ամանորյա առևտուրը զգալի «դոպինգ» է: Անցած դեկտեմբերին՝ փաստորեն, մեր բիզնեսը չի ստացել այդ «դոպինգը», ինչը, անկասկած, անդրադառնալու է մեր տնտեսության հետագա իրավիճակի վրա»,–գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: