Ղեկավարի և առաջնորդի մեջ կա հստակ տարբերություն: Առաջնորդը կարողանում է ոգեշնչել, օգնում է հաղթահարել դժվարությունները և ադապտացվել նորություններին: Մարդիկ պատրաստ են հետևել նրան:
Հայաստանում գովազդային ոլորտում առաջատար «Մոշն Թայմ» (Motion Time) ընկերությունը, կատարելով որոշակի ուսումնասիրություններ, հավաստաիցնում է, որ առաջնորդ դառնալու համար պարտադիր չէ ունենալ այդ բոլոր հատկանիշները:
- Ձեռներեցություն. իրական առաջնորդը պետք է լինի նաև ձեռնարկող, էներգիայով լեցուն և համարձակություն ունենա դիմել կշռադատված ռիսկի:
- Պատասխանատվություն. պատասխանատու և հուսալի մարդը անշուշտ կարող է դառնալ առաջնորդ: Նա պետք է անպայմանորեն հավատարիմ մնա սեփական խոստումներին: Այս հատկությունները լավագույն կերպով են նկարագրում հավանական առաջնորդին:
- Ինքնուրույնություն. ենթակաները պետք է համոզված լինեն, որ իրենց առաջնորդը որոշումներ ընդունելիս ինքնուրույն է և անկախ: Նա երբեք չի գցում պատասխանատվությունն ուրիշների վրա, չի տրվում իր ղեկավարության ճնշումներին և այլն:
- Համառություն. առաջնորդի մոտ հստակ նպատակների առկայությունը, ինչպես նաև այդ նպատակները իրականացնելու համառությունը չափազանց կարևոր են: Սակայն այս հատկանիշն արդյունավետ է միայն չափի սահմաններում:
- Հաղորդասիրություն. մարդատյացն ու փակ մարդը երբեք չեն կարող ձեռք բերել սեր և հեղինակություն: Բոլոր իրական առաջնորդները կարողացել են հաճելի զրուցակից լինել: Պետք է կարողանալ ճիշտ գնահատել դիմացինին և ժամանակին ասել նրան այդ մասին:
- Ինքնակառավարում. մարդիկ հեշտությամբ ներում են սեփական թերությունները, սակայն սա չի վերաբերվում առաջնորդին: Իրական առաջնորդը պետք է օրինակ ծառայի և՛ անձնականում, և՛ գործնականում: