Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով 3 անձ ճանաչվել է տուժողի իրավահաջորդ։ Այս մասին հայտնում է ՀՀ Քնչական կոմիտեի մամուլի ծառայությունը: 

Հիշեցնենք նաև, որ օրերս ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը հայտարարել էր, որ Պերմյակովի՝ մենակ չլինելու վարկածը ևս քննարկվում է: