«Առավոտ» թերթը գրում է.

«Բժշկական համալսարանի գետնանցումի աստիճանների վրա տառացիորեն թափված գրքեր են վաճառում: Հեռվից դրանք խոտի դեզ են հիշեցնում կամ, ասենք, կարտոֆիլի կույտ:

Գետնանցումի աստիճանների գրքերն ավելի էժան են, քան հարևան արագ սննդի կրպակներում վաճառվող կարկանդակներն ու բրդուճները: Գրավաճառները պատրաստ են նաև գրքերի վրա «տարածվող» մեծ զեղչի դեպքում էլ հավելյալ զեղչ անել: Նրանց որոշ «կոլեգաներ» նույնիսկ կիլոգրամով են գրքեր վաճառում՝ մարդիկ հացի խնդիր ունեն: Ավետիք Իսահակյանի կանխատեսած ոգու սովը եկել է»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: