Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը՝ ապրիլի 24-ին, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կժամանի Հայաստան: Այս մասին նախագահը հայտարարել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ:
Ինչպես հաղորդում է France 24-ը՝ Ֆրանսուա Օլանդը կոչով դիմել է նաև Թուրքիային: Նա ասել է, որ նոր քայլեր պետք է ձեռնարկել մեկ դար առաջ հայերի զանգվածային սպանությունների վերաբերյալ «ճշմարտության» ուղղությամբ: «Ժամանակն է կոտրել տաբուները»,- ավելացրել է նա: