Այսօր՝ հունվարի 30-ին, վերաքննիչ քրեական դատարանում Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալն իրեն վատ է զգում՝ ցավում է մեջքը և գլուխը:
Չնայած պաշտպանի խնդրանքին հետաձգել նիստը, դատավորը նշեց, որ այժմ դատավարության մասնակիցները պետք է ներկայացնեն միջնորդություններ: Այնուհետև Շանթ Հարությունյանը նշեց, թե սրտխառնոց ունի, և Քրեակատարողական հիմնարկում իրեն թույլ չեն տվել դիմել բժշկի՝ ասելով, որ դա կկարողանա անել դատարանում:
Դատավորը հայտարարեց, որ դատարան պետք է կանչվի «Շտապբուժօգնության» բրիգադ, որը կպարզի, թե արդյոք Շանթ Հարությունյանը ի վիճակի է շարունակել ներկա գտնվել դատական նիստին: Դատական նիստը ընդմիջվեց 40 րոպեով: