Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Վիրահայոց թեմի հոգևոր սպասավոր Տ. Զոհրապ քահանա Մազմանյանը` հովվական իր ծառայության վայրը լքելու համար:
Այսուհետ կարգալույծ եկեղեցականը կդասվի աշխարհականների շարքը` Էդգար Մազմանյան ավազանի անունով: