Արդյունավետ, գրավիչ և մշակված գովազդը կապահովի ձեր բիզնեսի եկամտի մեծ մասը: Անչափ կարևոր է մեծ ժամանակ և միջոցներ հատկացնել ձեր ապրանքի կամ ծառայության հենց գովազդի պատրաստմանը, քանի որ գովազդի միջոցով դուք կներգրավեք նորանոր հաճախորդներ և կհասնեք մեծ հաջողությունների:
Սակայն արդյունավետ գովազդ ստանալու համար պետք է ուշադրություն դարձնել մի քանի բաղկացուցիչ մասերի ճիշտ կառուցմանը: Այսպիսի կարևոր բաղկացուցիչներից մեկն էլ գովազդի վերնագիրն է (կարգախոս): Հայաստանում գովազդային ոլորտում առաջատար «Մոշն Թայմ» (Motion Time) ընկերությունը կներկայացնի ձեզ գովազդային կարգախոսի մասին մի քանի օգտակար փաստ:
- Միջինում գովազդային կարգախոսը կարդում են 5 անգամ ավելի հաճախ, քան հաղորդագրության տեքստը:
- Եթե վերնագիրը պարունակում է մեջբերում, որը տրվում է չակերտների մեջ, ապա այն տպավորվում է 28 տոկոսով ավելի շատ:
Ըստ գրավչության կարգախոսները կարելի է բաժանել 3 տեսակի.
- Որոնք ցուցադրում են ապրանքի կամ ծառայության առավելությունը,
- Որը պարունակում է նորություն,
- Որոնք հետաքրքրություն են առաջացնում մարդկանց մոտ:
Սակայն լավագույն կարգախոսները պարունակում են իրենց մեջ 3 տեսակն էլ: