ՀՀ քաղաքացի Գերման Ոսկանյանի սպանության դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Կ. Ոսկանյանին։
Նախաքննությամբ պարզվել է, որ Կ. Ոսկանյանը 2015թ. հունվարի 25-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, իրեն պատկանող ավտոտնակում տանիքը վերանորոգելու հարցի շուրջ վիճաբանել է որդու՝ Գ. Ոսկանյանի հետ։
Վիճաբանության ժամանակ վերջինս կռացել է ստուգելու դիտահորում ջրի առկայությունը, և այդ պահին Կ. Ոսկանյանը, վերցնելով կացինը, հարվածել է որդու ծոծրակագագաթային շրջանի աջ հատվածին և սպանել, որից հետո նրա դին թաղել է ավտոտնակում գտնվող դիտահորի վերջնամասի փոսում:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Կ. Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։