Այսօր՝ փետրվարի 2-ին, Ազգային Ժողովում տեղի ունեցող լիագումար նիստին ժամանել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այցի նպատակը խմբակցությունների ներկայացուցիչների հետ «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունները քննարկելն է: 

Այժմ ազգային ժողովում տեղի է ունենում փակ քննարկում, որը անցկացվում է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի աշխատասենյակում: Քննարկման մասնակիցներն են ՀԱԿ-ից՝ Լևոն Զուրաբյանը, ԲՀԿ-ից՝ Միքայել Մելքումյանը, ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանը, իսկ ՕԵԿ-ից՝ Հեղինե Բիշարյանը:

Նշենք նաև, որ օրինագիծը կառավարության հավանությունն էր ստացել հունվարի 31-ի արտահերթ նիստում: