«Ամերիկայի Ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահող Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները լուրջ անհանգստություն են հայտնում Ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին շաբաթներին տեղի ունեցած բռնությունների կապակցությամբ։
«Մենք խորապես անհանգստացած ենք այն լրջագույն բռնություններով, որոնք վերջերս տեղի են ունեցել շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանում»,- ասել է նա։
Դիվանագետի խոսքով՝ վերջին շրջանում նկատվող միջադեպերն ու բռնության շիկացումն ուղղակիորեն վնասում են տարածաշրջանի բոլոր երկրներին:
«Մենք նախատեսում ենք շուտով այցելել տարածաշրջան և բոլոր կողմերի հետ բանակցություններ անցկացնել, ինչպես նաև նախատեսում ենք բանակցություններ վարել նախագահների հետ»,- ասել է Ուորլիքը։
«Ամերիկայի Ձայնը» Ուորլիքի հետ հարցազրույցն ամբողջությամբ կներկայացնի ավելի ուշ:
Մանրամասները՝ տեսանյութում