Այսօր՝ փետրվարի 3-ին, Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) ձերբակալության պատճառներին: Նա նշեց, որ մանրամասներին չի տիրապետում, սակայն տեղյակ է, որ քրեական գործ է հարուցվել չարամտորեն հարկերից խուսափելու համար:
«Բոլոր այն դեպքերում, երբ հարկային պարտավորությունների չափը գերազանցում է Քրեական օրենսգրքով նախատեսված սահմանաչափը, բնականաբար, Ֆինանսների նախարարությունը ունի քննչական վարչություն, որտեղ գործը քննվում է և հանձնվում համապատասխան մարմիններին»,- ասաց նա:
Լրագրողները խոսեցին նաև Ցեղասպանության թեմայով՝ Հակոբ Հակոբյանի նկարահանած ֆիլմի և քրգործի կապ մասին: Հնարավո՞ր է՝ ֆիլմի գումարները հենց հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում են գոյացել, Միրումյանն ասաց․ «Կարողաները շատ են, բայց Ֆինանսների նախարարությունը կարող է նյութեր ուղարկել համապատասխան մարմիններին բացառապես հարկերից չարամտորեն խուսափելու երևույթի հիման վրա»։