Առավոտյան զանգակներ: Այսօր ժամը տասին իմ բնակարան այցելեցին ՀՀ ոստիկանության երկու սպա, հանձնելով ինձ ՀՀ հատուկ քննչական ծառայություն հարցաքննության կանչելու մասին ծանուցագիր: Թղթից պարզվում է որ ինձ որպես վկա հարցաքննելու են հունվարի 15-ի իրարադարձությունների մասին` այդ օրը ինձ ձերբակալեցին ՌԴ դեսպանատան մոտ Գյումրվա սպանդի և դրա քննության կապակցությամբ բողոքի ցույցի ժամանակ:
Հանդիպումը նշանակված է այսօր, ժամը 4-ին: Կտեղեկացնեմ ընթացքի մասին:
Իր ֆեյսբուքյան էջում գրում է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը: