Փարիզում ավարտվել է ամենամյա Միջազգային ավտոմոբիլային փառատոնը:

Փառատոնի շրջանակում, որն անցկացվել է 30-րդ անգամ, նշվել է «2014թ. ամենագեղեցիկ ավտոմեքենա» անվանակարգում հաղթող է ճանաչվել ճանաչվել Jaguar XE ներկայացուցչական սեդանը:

Jaguar-ի նորույթն առաջ է անցել այնպիսի մրցակիցներից, ինչպես՝ Mazda MX-5, Mercedes C-Class Estate և Fiat 500X։

Ընկերության դիզայնի գծով տնօրեն Յան Կալումը մրցանակը ստացել է հանդիսավոր արարողության ժամանակ՝ 600 հյուրերի և ԶԼՄ-ների 60 ներկայացուցիչների ներկայությամբ։