Դոնեցկում արկն ընկել է հիվանդանոցի վրա, կան զոհեր: Այդ մասին հաղորդվում է քաղաքի վարչակազմի կայքում, գրում է gazeta-ն:

«Ժամը 12:00-ին (տեղի ժամանակով) հրետանային ռմբակոծության է ենթարկվել Տեքստիլշչիկ թաղամասը: Արկն ընկել է N 27 հիվանդանոցի վրա, կան զոհեր և վիրավորներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ բարձր լարման գծի վնասման հետևանքով ողջ թաղամասում բացակայում է էլեկտրականությունը: