«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնում են, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով ՀՀ-ում համաներում հայտարարելու սպասումները կարող են և չարդարանալ. իրավապահ համակարգում շատերը դեմ են նման որոշմանը:

Խնդիրն այն է, որ նախորդ համաներումներից հետո Հայաստանում քրեածին վիճակը էապես լարվել է, և բանտից ազատ արձակված բազմաթիվ մարդիկ մեկ շաբաթ, մեկ ամիս անց կրկին կալանավորվել են։ Ներկայում, երբ տնտեսական վիճակը բավականին բարդ է, ըստ որոշ մասնազետների, ազատ արձակվածների ադապտացման հնարավորությունները ավելի են նվազել և այս պայմաններում համաներման կիրառումը կարող է լրջորեն սրել քրեածին վիճակը ՀՀ-ում և բերել անցանկալի հետևանքների: ԱԺ միջանցքներում խոսում են, սակայն, որ Սերժ Սարգսյանը այս հարցում դեռ վերջնական որոշում չունի»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: