«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը Մոսկվա գնալիս երբեմն հանդիպում է ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հետ, որը պարտքերի պատճառով հեռացավ Հայաստանից:

Ավելին, ըստ ԲՀԿ մեր աղբյուրների, Ծառուկյանն օգնել է, որ Բաբայանն այդ պարտքերի մի մասը փակի: Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Ծառուկյանը խոստացել է, իր նախագահ դառնալու դեպքում, Բաբայանին պաշտպանության նախարար նշանակել:

Ի դեպ, վերջերս Գյումրու դեպքերի ֆոնին «վեր հառնած» ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ժամանակին հենց Սամվել Բաբայանի «Դաշինք» կուսակցության անդամ էր, Բաբայանի թիմից էին նաև Անդրանիկ Թևանյանը, Էդիկ Անտինյանը»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։