Ոստիկանությունը ամեն գնով փորձում է խափանել Հանրապետության հրապարակում այսօր՝ փետրվարի 5-ին, ժամը 13-ին նախատեսված բացօթյա ասուլիսը, որը նախատեսվում է անցկացնել հունվարի 31-ին տուժածների մասնակցությամբ և վնասված ավտոմեքենաների ցուցադրությամբ:
Գիշերվա ընթացքում ոստիկանությունը նախապես զբաղեցրել է ասուլիսի հայտարարված վայրում՝ Հանրապետության Հրապարակի տարածքում գտնվող ավտոմեքենաների կայանտեղին, իսկ այս պահին թույլ չի տալիս, որ վնասված ավտոմեքենաները կայանեն ասուլիսի համար նախատեսված այլընտրանքային տարածքում՝ Կենտրոնական բանկի դիմաց:
Այս պահին Կենտրոնական բանկի տարածքից բերման են երթարկվել Գևորգ Սաֆարյանն ու Հայկ Գրիգորյանը, ինչպես նաև Բերձորում տուժված մեքենաներից 3 մեքենա տարվել է տուգանային հրապարակ։
Տեղեկացնում ենք, որ անկախ ոստիկանության գործողություններից, ասուլիսը տեղի կունենա: