Ուկրաինական հակամարտության համար լուծում կարող է դառնալ դիվանագիտությունը, և միակ մարդը, ով ծանոթ է երկու կողմերին և ունի Ռուսաստանն ու Արևմուտքը հաշտեցնելու փորձ, ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովն է, գրում է Independent բրիտանական հեղինակավոր թերթը:
Գորբաչովը բացառիկ քաղաքական գործիչ է, ով ապացուցել է «բանակցությունների սեղանի շուրջ հակառակորդներին նստեցնելու» իր ունակությունը, սակայն այժմ նա միայնակ չի կարող կարգավորել ուկրաինական հակամարտությունը:
Մոսկվայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները և Կիևի զինումը չեն կարողանա վերջ դնել ուկրաինական հակամարտությանը, ասվում է հոդվածում:
Հակամարտության բոլոր փուլերում Ռուսաստանի և Արևմուտքի կողմերը «գերազանց աշխատանք են տարել» միմյանց քայլերը սխալ մեկնաբանելու համար, ինչի պատճառով այժմ հակամարտության կարգավորումը գնալով ավելի անիրատեսական է թվում, քան նախկինում:
Թերթը նաև կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ է Ուկրաինայի տնտեսությանն աջակցել՝ տրամադրելով ավելի մեծ գումարներ:
Գորբաչովի փորձը կօգնի փրկել Ուկրաինան
