«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Տավուշի մարզում հայ գործարարներից մեկը ցանկանում է ձեռնոցի արտադրամաս «բացել»: Ըստ տարածված տեղեկությունների՝ նա ռուսասատանաբնակ գործարար է: Գործարան բացելու հարցով նա վերջերս հանդիպել է ՀՀ ղեկավարության հետ:

Տավուշցիները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեցին, որ գործարանը մինչև 2000 աշխատող կարող է ունենալ: Մեր հայրենակիցը ցանկանում է արտադրամասը հիմնել Բերդ քաղաքում, սակայն մինչ այժմ նա չի կարողացել արտադրամասի համար տարածք գտնել: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանից, սակայն վերջինս կտրականապես հրաժարվեց այդ թեմայով խոսել»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: