«Էջմիածինցիները, պարզվում է, տևական ժամանակ է՝ չեն կարողանում օգտվել իրենց քաղաքի հիվանդանոցի սրտի էխոկարդիոգրաֆի ծառայությունից, սենյակը փակ է: Արդյունքում՝ Էջմիածնի հիվանդանոցում բուժվող հիվանդները սրտի էխոկարդիոգրաֆի ծառայությունից օգտվելու համար ստիպված են լինում հասնել Երևանի հիվանդանոցներից որևէ մեկը:
Էջմիածնի հիվանդանոցի տնօրենի տեղակալ Մելիք Կոնդյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց սրտի էխոկարդիոգրաֆի կաբինետի չգործելու հանգամանքը: «Էխոկարդիոգրաֆ կոչվող ապարատի աշխատակցին տարել են Հայոց բանակ՝ ծառայության: Այդ պատճառով ներկա պահին մենք համապատասխան մասնագետ չունենք: Մեր հիվանդանոցի պաշտոնական կայքէջում տեղադրելու ենք հայտարարություն: Ինքներս էլ ենք մտահոգված այս խնդրով»,- պարզաբանեց Էջմիածնի հիվանդանոցի փոխտնօրենը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Էջմիածինցիները սրտի էխոկարդիոգրաֆիայի համար ստիպված են հասնել Երևան. «Ժողովուրդ»
