««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հանրապետական կուսակցության կողմից ստեղծվելիք «Հայք» հեռուստաընկերությունը տեղակայված կլինի Մելիք-Ադամյան փողոցում գտնվող ՀՀԿ կենտրոնական գրասենյակում։ Ըստ նույն տեղեկությունների՝ ներկայումս այնտեղ ընթանում են նախասյատրաստական աշխատանքները, որպեսզի շուտով հեռուստաընկերությունը սկսի գործել:

Հանրապետականները «Ժողովուրդ»-ի հետ մասնավոր զրույցում հաստատում են տեղեկությունը՝ ասելով, որ առայժմ այդ մասին չեն ցանկանում հրապարակային խոսել և մանրամասներին անդրադառնալ: Մեր տեղեկություններով՝ նոր բացվելիք հեռուստաընկերության գործադիր տնօրեն կնշանակվի Արման Թերջանյանը, որն այժմ զբաղեցնում է «Արմնյուզ» հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնը: Երեկ ողջ օրվա ընթացքում «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել Արման Թերջանյանից, սակայն նրա հետ կապվել մեզ չհաջողվեց»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: