Հայաստանի մասով մեր քաղաքականության նպատակը հստակ է. ազատ ու բարեկեցիկ Հայաստան, որ խաղաղ համագոյակցում է հարևանների հետ: Այս նպատակին հասնելու հարցում իմ առաջնահերթ խնդիրն է աջակցել Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին ժողովրդավարության ու իրավունքի գերակայության ամրապնդման, տնտեսության ազատականացման և մի շարք գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ առևտրի ընդլայնման հարցերում:

Նշենք նաև, որ երեկ նորանշանակ դեսպան Ռիչարդ Մ. Միլս կրտսերը երդում է տվել ծառայելու Հայաստանի Հանրապետությունում որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան: