Ս.թ. մարտի 18-ից 22-ն ընկած ժամանակահատվածում հերթական այցով Հայաստանում էր գտնվում ՀՀ զինված ուժերի անձնակազմի կառավարման ոլորտի բարեփոխումներին օժանդակող Ամերիկայի Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խումբը:
Այցի շրջանակում խորհրդատվական խումբը հնգօրյա քննարկումներ է անցկացրել անձնակազմի կառավարման ոլոտի բարեփոխումների համար պատասխանատու ՀՀ պաշտպանության համակարգի աշխատանքային խմբի հետ: Քննարկումների ընթացքում կարծիքներ են փոխանակվել պաշտպանական բարեփոխումների այս ոլորտում գրանցված առաջընթացի վերաբերյալ` ՀՀ զինված ուժերում արհեստավարժ սերժանտական կազմի զարգացման հարցերի հատուկ շեշտադրմամբ: Հայ մասնագետներին արժեքավոր խորհրդատվություն է տրամադրվել զորային կառույցի տարբեր մակարդակներում գործող սերժանտների զորագրման, վերապատրաստման, որակավորման և սոցիալան ապահովման, ինչպես նաև նրանց և սպաների միջև դերերի, պարտականությունների ու գործառույթների տարաբաշխման հարցերի մասին:
Միջազգային փորձագետներն այցի ընթացքում եղել են նաև ՀՀ ՊՆ ենթասպաների դպրոցում, ծանոթացել են արհեստավարժ սերժանտների ուսումնակրթական գործընթացին, հանդես են եկել դասախոսություններով և պատասխանել են ունկնդիրներին հուզող հարցերին:
Քննարկումները եզրափակվել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ ամփոփիչ հանդիպմամբ, որի ընթացքում կողմերը ներկայացրել են այցի արդյունքներով իրենց եզրահանգումները, համաձայնեցրել են ՀՀ պաշտպանական գերատեսչության բարեփոխումների այս առանցքային ոլորտում միջազգային խորհրդատվության հետագա ուղիներն ու միջոցները: Փոխնախարար Դավիթ Տոնոյանը կատարված աշխատանքների վերաբերյալ արտահայտել է իր գոհունակությունը` ընդգծելով անձնակազմի կառավարման ոլորտի և մարդկային գործոնի հանգուցային