Մոսկվայի բորսայում տորգերի սկզբում դոլարի փոխարժեքը նվազել է 66 ռուբլուց, իսկ եվրոյի փոխարժեքը՝ 75 ռուբլուց:
Միաժամանակ Brent տեսակի նավթի գինը Լոնդոնի ICE բորսայում աճել է 0,14 տոկոսով՝ հասնելով 57,88 դոլարի մեկ բարելի համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Երկուշաբթի Ռուսաստանի բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան հայտարարել է, որ հիմքեր չի տեսնում դոլարի փոխարժեքը 80 ռուբլու հասնելու համար: Ավելի վաղ նա հայտնել էր, որ Ռուսաստանի ԿԲ-ն օբյեկտիվ պատճառներ չի տեսնում ռուբլու փոխարժեքի նվազման համար: