«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ կառավարության առջև ԲՀԿ ակտիվիստ Արտակ Խաչատրյանին ծեծելու դեմ ընդվզողների թվում էր նաև Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը՝ Իրինա Քոչարյանը: Նրա ներկայությունն ակամա հիշեցնում էր Քոչարյանի ժամանակներում տեղի ունեցած բռնությունները, որոնց կուլմինացիան մարտի 1-ն էր՝ ծեծված ժողովրդով ու 10 զոհով:

Թե այն ժամանակ ինչ ապրումներ են ունեցել Քոչարյանի հարազատներն այդ բռնությունների մասին հոդվածները կարդալիս, տեսանյութերը դիտելիս՝ դժվար է կռահել, սակայն կոնկրետ մեկ անձի նկատմամբ կիրառված բռնությունը դատապարտող ակցիային նրանց մասնակցությունն արդեն լուրջ առաջընթաց է»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: