«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Պոլիտեխնիկ ինստիտուտի ռեկտոր, Երևանի ավագանու անդամ Հովհաննես Թոքմաջյանի գլխին սև ամպեր են կուտակվել: Այսօրվանից նրա բուհում երկրորդ աուդիտն է սկսվում, ինչից էլ, ըստ պոլիտեխնիկի մեր աղբյուրների, վերջինս դժվար թե չոր դուրս գա:
Ըստ նույն աղբյուրների` երեկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը փորձել է նախարարությունում գլուխ-գլխի հավաքել «կոնֆլիկտի» կողմերին, սակայն Թոքմաջյանը չի ներկայացել այդ քննարկմանը»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: