«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում «Արմսվիսբանկ»-ն ու «Արցախբանկ»-ը կհայտարարեն իրենց միավորման մասին: «Արցախբանկ»-ից «Ժողովուրդ»-ին պատասխանեցին, որ իրենք շարունակում են իրենց բնականոն հունով աշխատել, և բանկի ներսում նման թեմայի շուրջ քննարկումներ տեղի չեն ունենում:
Բայց մենք տեղեկացանք, որ «Արցախբանկ»-ի 43.1 տոկոս բաժնեմասը և «Արմսվիսբանկ»-ի 80 տոկոս բաժնեմասը պատկանում են նույն մարդուն՝ Վարդան Սիրմաքեսին: Ինչպես հայտնի է՝ բանկերի միաձուլման համար առանցքային որոշումը պետք է կայացնեն բաժնետերերը: Իսկ երկու բանկում միևնույն բաժնետիրոջ առկայությունը նման որոշման կայացումն առավել քան հեշտացնում է»,- գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: