Մոսկվայի «Ապշերոն» ռեստորանում այսօր՝ փետրվարի 10-ի գիշերը, ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ընթացքում կրակոցներ են հնչել: Միջադեպի ժամանակ մեկ մարդ մահացել է, եւս երկուսը ծանր վիրավորվել են, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Իրավապահ մարմինները հայտնել են, որ գիշերը ժամը 01.00-ի սահմաններում երկու մեծ խմբեր ծեծկռտուք են սարքել, որն ուղեկցվել է հրազենային կրակոցներով: Արդյունքում այցելուներից մեկը տեղում մահացել է, երկրորդ տղամարդը մահացել է արդեն հիվանդանոցում, եւս երկուսը հոսպիտալացվել են:
Միջադեպի մասնակիցներին հաջողվել է դիմել փախուստի: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Մահացածների ու վիրավորների անունները հայտնի չեն: