Հայաստանի տարածքում անձրևի ու ձյան տեսքով տեղումները կշարունակվեն մինչև փետրվարի 16-ը: Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ հայպետհիդրոմետի օպերատիվ հիդրոօդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:

Նա ասաց, որ արդեն 3-րդ օրն է հանրապետությունում դիտվում են տեղումներ: Արարատյան դաշտում և հովտային շրջաններում մենք արձանագրում ենք անձրև, իսկ լեռնային, նախալեռնային շրջաններում ամենուրեք ձյուն է տեղում: Այս տեղումները կշարունակվեն մինչև 15-ը ներառյալ՝ թուլանալով կամ ուժգնանալով, սակայն առաջիկա 5 օրերի ընթացքում տեղումները կպահպանվեն:

Մարտին օդի ջերմաստիճանը նույնպես կլինի նորմային մոտ, սակայն ցրտահարության ռիսկայնությունը կպահպանվի մինչև ապրիլ:

Զարուհի Պետրոսյանի խոսքով՝ ներկայումս վտանգված գյուղատնտեսական որևէ մշակաբույս չկա, սակայն հորդորեց ավելորդ շտապողականություն չցուցաբերել վարուցանքը սկսելու հարցում: