Հայաստանի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարին պաշտոնական այցով կայցելի Իրան: Այս մասին IRNA գործակալությանը հայտնել է Իրանի խորհրդարանի խոսնակի միջազգային հարցերով խորհրդական Հոսեյն Շեյխոլեսլամը:

Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը Թեֆրանում կլինի 4-օրյա այցով:

Նրա խոսքով՝ Սահակյանը Թեհրանում հանդիպումներ կունենա բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հանդիպումների օրակարգում են երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: